Քլինթոնը մտադիր է նպաստել պաղեստինա-իսրայելյան հակամարտության դադարեցմանը

Քլինթոնը մտադիր է նպաստել պաղեստինա-իսրայելյան հակամարտության դադարեցմանը

PanARMENIAN.Net - Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է նպաստել պաղեստինա-իսրայելյան զինված հակամարտության դադարեցմանը:

Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ պարտավորություններն Իսրայելի անվտանգության հարցում անխախտ են ու ամուր, ինչպես ժայռը:

«Ուստի մենք կարևոր ենք համարում լարվածության նվազեցումը Գազայում: Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կաշխատի գործընկերների հետ Իսրայելում և տարածաշրջանում ելք գտնելու համար, ինչպես նաև Գազայի բնակչության համար կենսական պայմանների բարելավման ուղղությամբ»,-մեջբերում է Քլինթոնի խոսքը «Ռոսբալտը»:

Քլինթոնը նշել է, որ կարգավորման համար կարող են օրեր պահանջվել:

Քլինթոնը կայցելի նաև Ռամալլահ ու Կահիրե:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---