Ժիրայր Դադասյան. Ֆլորա Մարտիրոսյանի նման երգչուհի մենք չունենք21 նոյեմբերի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահն իսկական աղետ է, մենք այդ ժանրում ուրիշ երգչուհի չունենք: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Դադասյանն ու երգչուհին աշխատել են իրար հետ Never again միջոցառումների շրջանակում, բայցի այդ՝ ընտանիքներով շատ մոտ են եղել: «Նա լավ ընկեր էր, համեստ մարդ: Բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեինք: Ափսոս»,-ասաց Դադասյանը: Նրանք երկուսով աշխատել են նաև Մայքլ Սթոունի հետ համատեղ տեսահոլովակի վրա: Դադասյանն ասաց, որ Մարտիրոսյանն առհասարակ անտարբեր էր հալովակների, PR-ի հանդեպ. նա ուներ իր երկրպագուներ, համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Ժիրայր Դադասյանը նաև մի հետաքրքիր դեպք պատմեց: Համերգի ընթացքում երբ երգչուհին երգում էր, հանդիսատեսն էլ էր երգում: Մի անգամ այդ զուգահեռ երգեցողությունն այնքան ուժեղ էր, որ Ֆլորա Մարտիրոսյանը ստիպված դադարեցրեց համերգը, պայմանավորվելով, որ մի քառատող նա կերգի, մյուսը` հանդիսատեսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |