Հրայր Թովմասյան. Մեր շախմատի հավաքականի խաղերի ժամանակ աշխատանքս տուժում է

Հրայր Թովմասյան. Մեր շախմատի հավաքականի խաղերի ժամանակ աշխատանքս տուժում է

PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով Էրեբունու քրեակատարողական հիմնարկում ներկա էր գտնվում Լևոն Արոնյանի ու Սերգեյ Մովսիսյանի շախմատային սեանին, նշեց, որ ինքը ևս սիրում է շախմատ խաղալ:

«Ես միշտ հետևում եմ մեր հավաքականի ելույթներին: Մեր տղաների խաղերի ժամանակ, պիտի խոստովանեմ, որ աշխատանքս որոշակիորեն տուժում է, հատկապես այն դեպքում, երբ աշխատանքային ժամերին են խաղում»,- անկեղծացավ Թովմասյանը:

Նա նշեց, որ իր աշխատասենյակում շախմատային խաղատախտակ ունի և խաղային դիրքերը նայում ու վեր է լուծում. «Շախմատն իմ կյանքի մի մասն է, ու ես մեր հավաքականի տղաների հետ ջերմ հարաբերություններ ունեմ: Նրանք մարդիկ են, որոնցով Հայաստանը ներկայանալի է դառնում աշխարհում, որոնցով են ճանաչում թե ով է հայ ժողովուրդը»:

Ըստ նախարարի, շախմատը միակ ոլորտն է, որտեղ Հայաստանն աշխարհի ամենահզորների հետ ոչ թե հավասարը հավասարին կարող է մրցել, այլ նույնիսկ իրենցից առաջ լինել ու հաղթել:

«Սա անշուշտ հպարտություն է յուրաքանչյուր հայի համար: Աշխարհի ցանկացած պետություն կցանկանար ունենալ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի ու մեր մյուս տղաների նման շախմատիստներ: Նրանք մեր հարստությունն են»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---