Հռոմում զբոսաշրջիկներին տարհանել են Սուրբ Հրեշտակի հանրահայտ ամրոցից

Հռոմում զբոսաշրջիկներին տարհանել են Սուրբ Հրեշտակի հանրահայտ ամրոցից

PanARMENIAN.Net - Հռոմի հանրահայտ հուշարձաններից մեկից` Սուրբ Հրեշտակի ամրոցից զբոսաշրջիկները տարհանվել են, քանի որ այնտեղ կասկածելի առարկա է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է Sky TG24 հեռուստաալիքը, ամրոցի պատի մոտ` արձաններից մեկի շրջակայքում, չորեքշաբթի օրը հայտնաբերվել է սև արկղ, որից երևում է ռադիոալեհավաք և լուսադիոդային ինդիկատոր է թարթում:

Այստեղ են ժամանել համապատասխան մասնագետներ` առարկան ուսումնասիրելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---