Հայաստանը և Չեխիան համագործակցելու են բնապահպանության ոլորտում![]() 21 նոյեմբերի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արամ Հարությունյանը կարևորել է Չեխիայի Հանրապետության հետ արդյունավետ համագործակցությունը: Կողմերը քննարկել են Չեխիայի Հանրապետության դեսպանության և Չեխիայի խորհրդարանի պատվիրակության հայաստանյան այցի հետ կապված մանրամասներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը համագործակցել է Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ` TAIEX ծրագրի շրջանակներում: Չեխիայի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական այցեր, որոնց մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների տարբեր խմբեր: Նախարար Արամ Հարությունյանը և Պետր Միկիսկան քննարկել են նաև առաջիկա համագործակցության և փոխայցելությունների հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |