ԱՄՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ողջունում է մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Վարշավայում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կայացած հերթական հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով` «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրոք բարդ խնդիր է եւ մեկ գիշերվա ընթացքում այն չի լուծվի»: Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահ Սթիվեն Մանն «ավելի լավ է իրազեկված այդ հարցում», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---