«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը ցուցադրվել է Դոնի Ռոստովում![]() 22 նոյեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Դոնի Ռոստովի «Բոլշոյ» կինոթատրոնում տեղի ունեցավ «Կորած մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի երկար սպասված պրեմիերան: Ֆիլմն ամբողջությամբ ֆինանսավորվել է ամերիկյան կողմը, ռեժսորն է Գոռ Կիրակոսյանը, որը հայտնի է «Փոքր քաղաքի մեծ պատմությունն» ու « Vegas-ի տոմս» ֆիլմերով: Գլխավոր դերերում են Անժելա Սարաֆյանը, որը նկարահնվել է «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց» ֆիլմում և Ջեյմի Քեննեդին, որը հայտնի է «Ճիչը» և «Դիմակի որդին» ֆիլմերով: Ֆիլմում զբաղված են նաև Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը և այլ հայտնի դերասաններ: Ինչպես հայտնում է Misain.ru-ն, թեև ֆիլմի առաջին ցուցադրությունը Ռուսաստանում պաշտոնապես նախատեսված էր նոյեմբերի 22-ին, Դոնի Ռոստովի «Ապագա» հայ ազգային մշակութային ինքնավարությունը և «Բոլշոյ» կինոթատրոնը անակնկալ մատուցեցին՝ մեկ օր առաջ ցուցադրելով ֆիլմը: Ցուցադրությունից առաջ հյուրերին մի փոքր համերգ ներկայացվեց հայկական կոլորիտով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |