Էկոնոմիկայի նախարարը հաշվետու է եղել վարչապետին հարկային և սոցիալական վճարումների մասին22 նոյեմբերի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը ենթակա ոլորտներից հարկային վճարումները 2012-ի առաջին 10 ամիսների արդյունքներով կազմել են 199 մլրդ դրամ 2011-ի նույն շրջանի 173 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն` ապահովելով 15 տոկոս աճ: Այդ մասին նոյեմբերի 22-ին կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Միաժամանակ, նրա խոսքով, հաշվետու շրջանում պարտադիր սոցիալական վճարումների ուղղությամբ ստացվել է 44,5 մլրդ դրամ, ինչը 5,7 տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանից: Ինչպես հաղորդել է նախարարը, առանձնացվել են չորս հիմնական ուղղություններ` արդյունաբերություն, վերամշակվող արդյունաբերություն, մեծածախ և մանրածախ առևտուր, ՏՏ և զբոսաշրջություն: Այսպես, առաջին 10 ամիսների տվյալներով տնտեսության զարգացումն արձանագրել է դրական դինամիկա` տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,2 տոկոս, այդ թվում նշված ոլորտներին հաշվին. 10 տոկոս աճ` արդյունաբերության ոլորտում, 8,5 տոկոս աճ` զբոսաշրջության, 11 տոկոս` ծառայությունների ոլորտում, իսկ արտահանման և ներկրման հարաբերակցությունը կազմել է 1-ը 3-ին, ինչը դրական արդյունք է: Ամփոփելով վերամշակվող արդյունաբերության աշխատանքի արդյունքները` Դավթյանը հաղորդել է, որ հաշվետու շրջանում այս ոլորտում հարկային վճարումները կազմել են շուրջ 70 մլրդ դրամ, ինչը 2011-ի նույն շրջանից ավելի է 21 տոկոսով, պարտադիր սոցիալական վճարումների ուղղությամբ աճը կազմել է 4,1 տոկոս` մինչև 16,6 մլրդ դրամ: Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում 2012-ի 10 ամիսների ընթացքում հարկային վճարումները կազմել են 122 մլրդ դրամ 2011-ի նույն շրջանի 110 մլրդ դրամի փոխարեն, աճը` 10,9 տոկոս: Միաժամանակ նշված շրջանում պարտադիր սոցիալական վճարումները կազմել են 25,5 մլրդ դրամ 2011-ի նույն շրջանի 24,1 մլրդ դրամի փոխարեն: ՏՏ ոլորտում 2012-ի առաջին 10 ամիսների ընթացքում հարկային վճարումները կազմել են 5,5 մլրդ դրամ 2011-ի նույն շրջանի 4,2 մլրդ դրամի փոխարեն, աճը` 31 տոկոսը: Միաժամանակ, պարտադիր սոցիալական վճարումները նշված շրջանում կազմել են 2 մլրդ դրամ 2011-ի նույն շրջանի 1,6 մլրդ դրամի փոխարեն` ապահովելով 20 տոկոս աճ: Հաշվետու շրջանում զբոսաշրջությունն ապահովել է հարկային վճարումների աճ 1,4 մլրդ դրամի մակարդակում անցած տարվա 1 մլրդ դրամի փոխարեն, աճը` 37 տոկոս: Միաժամանակ, պարտադիր սոցիալական վճարումները նշված շրջանում կազմել են 440 մլն դրամ 2011-ի 10 ամիսների 400 մլն դրամի փոխարեն` ապահովելով 9,5 տոկոս աճ: Ինչ վերաբերվում է աշխատատեղերին, ապա նրա խոսքով, դրանց թիվը 2012-ին ավելացել է 7000-ով` կազմելով 247 000, բացառությամբ շինարարության և գյուղատնտեսության ոլորտների: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |