Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ![]() PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Տիրան Բաղդադյանը: Նրա խոսքով՝ տոնավաճառը կազմակերպել է «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը, նախնական տվյալներով, տեղի կունենա դեկտեմբերի 15-ից- հունվարի 13-ը: Հյուսիսային պողոտայում, հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ, ինչպես նաև մթերք: «Կարևորը, որ ստեղծվի լավ միջավայր: Ի վերջո, Ամանորը միայն սեղանը և առևտուրը չեն»,-ասաց Բաղդադյանը: Նշենք, որ տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |