Արտակ Շաքարյան. Եթե 2015-ի ապրիլի 22-ին TRT1-ի եթերում Էրդողանն ընդունի Ցեղասպանությունը, ի՞նչ ենք անելու22 նոյեմբերի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Եթե 2015-ի ապրիլի 22-ին TRT1 հեռուստաալիքով Էրդողանը, «ցեղասպանություն» բառն օգտագործելով, ընդունի 1915-ը և գլուխ խոնարհի, Դավութօղլուին էլ ուղարկի` մի անգամ էլ այստեղ հեկեկալու, ի՞նչ ենք անելու: Ապրիլի 24-ը «հարամ անելը» կստացվի: Հետո էլ կասեն սխալմունք էր կամ հաջորդ կառավարությունը Էրդողանին դավաճան կդարձնի: Մենք չգիտենք ճանաչում և հատուցում ասելով ինչ նկատի ունենք: Պահանջագիր պիտի ունենանք, որը մինչև այսօր չունենք», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով Հայաստանի վարած քաղաքականությունը դիվանագիտության մեջ կոչվում է կառուցողական անորոշություն: Դիտմամբ անորոշ ենք, դռները բաց ենք թողնում, որ հնարավոր զարգացումներն օգտագործենք: Բայց Թուրքիան այս անորոշությունն էլ 2015-ի շեմին մեր դեմ կօգտագործի, եթե որոշակիության պլան չունենանք: «2008-ի դեկտեմբերը հիշենք, երբ 30.000 թուրք ներողություն խնդրեց: Միջազգային բում եղավ, բայց ոչ մի իրավական հետևանք չթողեց: Մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչմանը», - ասաց Արտակ Շաքարյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |