Լեհաստանի դեսպանը ԵՊՀ-ում կխոսի հայ-լեհական հարաբերությունների մասին

Լեհաստանի դեսպանը ԵՊՀ-ում կխոսի հայ-լեհական  հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - ԵՊՀ Պալյանների դահլիճում բացվեց Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես կգա հայ-լեհական ժամանակակից հարաբերություններին նվիրված ելույթով:

Գիտաժողովի ընթացքում սպասվում են նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի, «Նոյան Տապան» գործակալության վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի ելույթները: Բացի այդ, գիտաժողովի շրջանակում կհրապարակվեն «Լավագույն գիտական ռեֆերատ» մրցույթի արդյունքները:

Գիտաժողովին ներկա են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---