ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՅՔ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարվա ապրիլի 24-ից իր աշխատանքն է սկսել www.twentyvoices.com («20 ձայներ») կայքը, որտեղ ներկայացված են 1915 թվականի ջարդերից եւ վայրագություններից փրկված ականատեսների վկայությունները: Այցելուները կարող են յուրահատուկ ճանապարհորդություն կատարել Օսմանյան Թուրքիայի քսան նահանգներով եւ վիլայեթներով: Քսան հայ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մի նահանգ, պատմում են սարսափելի ողբերգության` Հայոց ցեղասպանության մասին: INFIVIA լրատվական գործակալության Մոնրեալի գրասենյակի ստեղծած կայքը երկար ամիսների ուսումնասիրությունների եւ անխոնջ աշխատանքի արդյունք է: «Ինտերնետ-կայքը եզակի է իր տեսակի մեջ, նա ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը եւ 1915 դեպքերը յուրահատուկ մթնոլորտում»,- ասում է կազմակերպության գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրավելը: Կայքի ղեկավար` 27-ամյա Արազ Արթինյանը ներկայումս ավարտում է«The Genocide in Me » («Ցեղասպանությունն իմ մեջ») վավերագրական ֆիլմի վրա աշխատանքը, որը կցուցադրվի 2005 թվականին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---