ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ԳՈՒՑԵ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ19 մայիսի 2005 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին չի բացառում Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների մի մասի տեղափոխումը: «Միանշանակորեն, Վրաստանից ռազմակայանները դուրս կբերվեն Ռուսաստանի Դաշնության տարածք: Չեմ բացառում, որ ռազմական տեխնիկայի մի մասը գուցե տեղափոխվի Հայաստան»,- նշել է Բալուեւսկին: Գլխավոր շտաբի պետի կարծիքով` ռուսաստանյան ռազմակայանների սպառազինության մի մասի դուրսբերումը Հայաստան թույլ կտա կրճատել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները` 10-11 տարուց մինչեւ չորս տարի: Հիշեցնենք, որ օրերս Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարել են իրենց տարածքներում ռուսական ռազմակայանների տեղակայման պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |