ԱՇՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ՕՐԵՐ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կանցնեն Սվերդլովսկի մարզի օրեր, հաղորդում են Ուրալի ԶԼՄ-ները: Նախապատրաստումը այդ միջոցառմանը քննարկել են տարածաշրջանի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը այսօր Եկատերինբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վրա տարվող աշխատքնը: 2005 թվականի հունիսի 1-ին այն կփոխանցվի ՌԴ կառավարության համաձայնեցմանը, նշում է տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը: Հանդիպման ընթացքում Էդուրարդ Ռոսսելը պատմել է Հայաստանից ժամանած հյուրերին մարզում տնտեսական իրավիճակի, առեւտրի զարգացման, բանկային ոլորտի, հիպոտեկի, բնակարանաշինության եւ սոցիալապես կարեւոր այլ օբյեկտների շինարարության մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---