«Հանրապետություն» կուսակցությունը սատարում է Ստյոպա Սաֆարյանին![]() 22 նոյեմբերի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: «Լինելով նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, նա ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում, ակտիվորեն իրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքների պաշտպանություն: «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների ընտրողներին դեկտեմբերի 2-ին քվեարկել հասարակական և քաղաքական գործչի օգտին»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |