Փոքր ու միջին բիզնեսը կազատվի եկամտահարկից ու ԱԱՀ-ից![]() 22 նոյեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում հարկային օրենսդրության մեջ: Այս նախաձեռնությունը բխում է ՀԲ Doing Business զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավելու անհրաժեշտությունից հարկային ու մաքսային վարչարարության գծով: Ինչպես կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է հարկը ՓՄՁ-ներից գանձել ըստ շրջանառության, պարզեցնել հաշվետվության ներկայացման գործընթացները: «Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը կազատվի ավելացված հարկի արժեքից, եկամտահարկից, ինչպես նաև կազատվի շուրջ 12 տեսակի հաշվետվություններից»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ շրջանառության հարկի հաստիքը առևտրի համար 3,5 տոկոս է, նոտարական գործունեության համար՝ 20 տոկոս: Միաժամանակ, Վաչե Գաբրիելյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են նախատեսվում հարկային օրենսդրության մեջ, մի շարք խստացումներ են նախատեսում, դա «չեզոքացնող ազդեցություն կունենա պետբյուջեի վրա»: Այդպես, ըստ նրա, կխստացվի տուգանքը առանց փաստաթղթերի ապրանքի առաքման համար: Կավելացվի այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են ակցիզային հարկադրման, մասնավորապես կներառվեն քսայուղերը, պարտադիր կլինի մակնշումը գարեջրի, մրգային հյութերի, հանքային ու գազավորված ըմպելիքների փաթեթավորման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |