Բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող տարածքների հասցեներում22 նոյեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը, ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ռեգիստրում առկա մի շարք հաշվառման հասցեներ չեն համապատասխանում քաղաքացիների իրական բնակության վայրի տվյալներին: Մասնավորապես, պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունների հասցեներում: Քաղաքացիների մի մասը պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով ստացել է նոր բնակելի տարածություններ, սակայն հաշվառման հին հասցեներից դեռևս դուրս չեն գրվել: Հայտնի են նաև դեպքեր, երբ մահացած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք ՔԿԱԳ մարմիններին մահվան փաստի մասին չեն տեղեկացրել, ինչի հետևանքով մահացած անձի անհատական տվյալները ռեգիստրի հաշվառումից չեն հանվել: Ոստիկանությունից հայտնում են, որ բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ի հայտ են բերվել ՀՀ տարածքում առկա քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունները, որոնց հասցեների նկարագրություններն առկա են ռեգիստրում: Հիշյալ հասցեներում հաշվառված անձանց անհատական տվյալները տրամադրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարաններ ստացած անձանց իրական բնակության վայրի հասցեները պարզելու նպատակով: Պարզված նոր հասցեներով ոստիկանության ծառայողները այցելություններ են կատարել բնակարաններ և քաղաքացիներին խնդրել դուրս գրվել գոյություն չունեցող բնակարանների հասցեների հաշվառումից և հաշվառվել նոր բնակելի տարածություններում: Բնակիչներին պարզաբանվել են նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների բովանդակությունը: Բացի այդ, մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 270 մահացածի անհատական տվյալներ: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեներում, դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններ և հաշվառվել փաստացի բնակության վայրի հասցեներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |