ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԿՄԱՐԶԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ20 մայիսի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել հոլանդացի Հենկ Վիսմանը: Ինչպես նշել է նորանշանակ մարզիչը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, առաջին անգամ Հայաստանի հավաքականին նա տեսել է մարտի 30-ին Հայաստան-Հոլանդիա խաղի ժամանակ, իսկ տեղեկատվությունը հավաքականի մասին նրան փոխանցել է Հոլանդիայի հավաքականի մարզիչ Վան Բաստենը: Ինչպես նշել է Հենկ Վիսմանը, Հայաստանի հավաքականի հետ արդեն պայմանագիր է կնքվել 7 ամիս+2 տարի սխեմայով: Կանխատեսումների մասին Վիսմանը գերադասեց չխոսել, սակայն նշեց, որ նրա գործունեության նպատակն է հասնել առավելագույն արդյունքի: Նրա խոսքերով, նա կմարզի ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը եւ կհամակարգի Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան ֆուտբոլը: Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ հայ ֆուտբոլիստները խաղան «տոտալ ֆուտբոլ» մարզիչը նշել է, որ շատ կցանկանար, որ այդպես լիներ, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել: Նշենք, որ Հենկ Վիսմանը ունի մարզիչի 25-ամյա ստաժ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |