Նոյեմբերին Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում

PanARMENIAN.Net - 2012 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանը վերընտրվեց նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019 թթ Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առեւտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Մեծ կարեւորություն ունի Հայաստանի` ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS) անդամակցելը: Հայաստանի անդամակցության օգտին քվեարկեց ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---