Վաճառքի կհանվի The Beatles-ի դեմո-ձայնագրությունը

Վաճառքի կհանվի The Beatles-ի դեմո-ձայնագրությունը

PanARMENIAN.Net - The Beatles-ի դեմո-ձայնագրությունը, որն արվել է լյեբլի հետ պայմանագիր կնքելու համար, վաճառքի կհանվի:

10 երգեր ձայնագրվել են 1962թ հունվարի 1-ին Լոնդոնում գտնվող Decca ընկերության ստուդիայում: Խմբի մենեջեր Բրայան Էպշթեյնը հուսով էր, որ այս ձայնագրությունը խմբին կօգներ համաձայնագիր կնքել Decca Records-ի հետ:

Սակայն ընկերությունը հրաժարվեց համագործակցել քառյակի հետ, համարելով, որ այն ապագա չունի: Մի քանի ամիս անց խումբը պայմանագիր կնքեց Parlophone-ի հետ: Աճուրդը, որի լոտերից մեկը կլինի նաև ձայնագրությունը, կկայանա նոյեմբերի 27-ին Լոնդոնում:

Ձայնագրությունն ավելի վաղ չի հրապարակվել և չի ներկայացվել հանրությանը: Լոտի արժեքը վաճառքի ընթացքում կկազմի 30 հազար ֆունտ, փոխացնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---