Մադրիդի թագավորական թատրոնը ֆինանսավորման կրճատման պատճառով չեղյալ է համարել մի շարք ներկայացումներ և համերգներ

Մադրիդի թագավորական թատրոնը ֆինանսավորման կրճատման պատճառով չեղյալ է համարել մի շարք ներկայացումներ և համերգներ

PanARMENIAN.Net - Մադրիդի թագավորական թատրոնը ֆինանսավորման կրճատման պատճառով չեղյալ է համարել մի շարք ներկայացումներ և համերգներ, որոնք պետք է կայանային հաջորդ տարի: Այս մասին հաղորդում է թատրոնի գլխավոր տնօրեն Իգնասիո Գարսիա Բելենգերը:

Հաջորդ տարի թագավորական թատրոնի ֆինանսավորումը պետական բյուջեից կկրճատվի 33 տոկոսով և կկազմի 40 մլն եվրո:

Գլխավոր տնօրենը հաղորդել է, որ որոշում է կայացվել չեղյալ համարել Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերան, որը նախատեսվում էր ցուցադրել 2013-ի հունիս-հուլիս ամիսներին: Այս որոշումը, ըստ նրա, թույլ կտա խնայել 800 հազար եվրո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---