Մոտ 50 մարդ է զոհվել կառավարական օդուժի կողմից Հալեպի հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում

Մոտ 50 մարդ է զոհվել կառավարական օդուժի կողմից Հալեպի հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում

PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական օդուժի կողմից Հալեպի հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ, հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:

Ինչպես հաղորդագրությունում է ասվում, գրոհի է ենթարկվել Դար աշ-Շիֆա հիվանդանոցը, որը Հալեպում բուժօգնության հիմնական աղբյուրն է: Զոհերի թվում երկու երեխաներ են:

Հինգշաբթի օրը Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ԱԽ-ին են ներկայացրել 143 արտասահմանցի քաղաքացիների անուններից բաղկացած ցուցակ, ովքեր սպանվել են երկրի տարածքում «ահաբեկչական գործունեության ժամանակ», հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---