ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԶԵԲ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ20 մայիսի 2005 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-23-ը Սերբիա-Չեռնոգորիայի մայրաքաղաքաք Բելգրադում տեղի կունենա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների տարեկան` 14-րդ հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Հայաստանը հանդիպմանը կներկայացնի կառավարական պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Հայաստանում ՎԶԵԲ -ի կառավարիչ Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Բանկի եւ ՎԶԵԲ-ի անդամ պետությունների համագործակցությանն առնչվող խնդիրները, կհստակեցվեն համատեղ իրականացվող ծրագրերը, եւ այլ հարցեր: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի պատվիրակության հանդիպումը ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմիերի եւ մի շարք երկրների պատվիրակությունների հետ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան |