Հրանուշ Հակոբյանը կոչ է արել օգնել սիրիահայերին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ բոլորի մտահոգության առարկան սիրիահայերն են: «Նորից դժբախտության մեջ է հայտնվել մեր ազգի մի հատվածը, որը տառապում է: Նրանք մեծ կորուստներ են կրում և թալանվում է նրանց ունեցվածքը: Նրանց մի հատվածը հաստատվել է Հայաստանում, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցներն այստեղ իրենց զգան ինչպես իրենց տանը: Կրթության, առողջապահության, փաստաթղթերի, իրավական հարցերի, վիզաների հետ կապված բոլոր խնդիրները լուծելը նրանց համար դարձել է անվճար: Պետք է անենք նաև ամեն ինչ, որ նրանք հաստատվեն հայրենիքում»,- ասել է նա: Ըստ նախարարի, Հայաստանում և տարբեր երկրներում ապրող սիրիահայերը օգնության կարիք ունեն: Հակոբյանը կոչ է արել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերին գումար փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին: « Այսօր օգնության կարիք ունի նաև հայ գյուղը: Եվ փառք ու պատիվ մեր հայ գյուղացուն, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում անում է ամեն ինչ՝ հայ գյուղը զարգացնելու համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր քսան տարի շարունակ հավատացել են «Հայաստան» հիմնադրամին, մասնակցել են համազգային այս ծրագրերին և իրենց օգնությունը բերել Ստեփանակերտի հզորացմանը, զարգացմանը, շենացմանը»,- ընդգծել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |