Վրաստանի վարչապետը հետաձգել է իր այցը ԱՄՆ

Վրաստանի վարչապետը հետաձգել է իր այցը ԱՄՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է ԱՄՆ կատարելիք այցը հաջորդ տարի տեղափոխելու որոշումը: Նա իր որոշումը բացատրել է նոր կառավարության աշխատանքները կարգավորելու անհրաժեշտությամբ:

«Ես շատ աշխատանք ունեմ, պետք է ամեն ինչ հարթել, որպեսզի իշխանության ուղղահայացը անսխալ աշխատի: Ես որոշել եմ այցս տեղափոխել հաջորդ տարի և կարծում եմ, որ այն երկարաժամկետ կլինի»,-ասել է նա:

Նա հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին ԱՄՆ կուղևորվի Վրաստանի ԱԳ նախարար Մայյա Փանջիկիձեն, ով կհանդիպի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---