Փաստաբան. Մուբարաքի դեմ դատական գործընթացի վերսկսումը ենթադրում է բանտից նրա անհապաղ ազատ արձակում

Փաստաբան. Մուբարաքի դեմ դատական գործընթացի վերսկսումը ենթադրում է բանտից նրա անհապաղ ազատ արձակում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատական գործընթացի վերսկսումը ենթադրում է նրան բանտից անհապաղ ազատ արձակում: Նման հայտարարությամբ նոյեմբերի 23-ին հանդես է եկել նրա փաստաբաններից մեկը՝ Յուսրի Աբդել Ռազակը, մեկնաբանելով երկրի ղեկավար Մուհամմեդ Մուրսիի հրամանը «հունվարի 25-ի հեղափոխության» օրերին ցուցարարների սպանությունների մեջ մեղավորների դեմ կրկնակի դատական գործընթացներ սկսելու մասին:

«Դատավարական օրենքի համաձայն, նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը վերսկսելու մասին որոշումը հնարավոր է այն դեպքում, եթե նրա դեմ հայտնվել են նոր ապացույցներ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---