Գեղարդ Մուսասին հունվարի 12-ին կմենամարտի Մայքլ Կայլի հետ

Գեղարդ Մուսասին հունվարի 12-ին կմենամարտի Մայքլ Կայլի հետ

PanARMENIAN.Net - Strikeforce աստղայն մրցաշարի շրջանակներում, որը նախատեսված է հունվարի 12-ին, նոր մենամարտ կավելանա: Կիսածանր քաշային կրագում կազմակերպության նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին կմենամարտի Մայքլ Կայլի հետ, ինչի մասին Կայլը հաղորդել է իր վիդեո-հղումի մեջ: Այդտեղ Մայքը հունվարի 12-ին կայանալիք մենամարտը անվանել է Strikeforce-ի վերջին մենամարտ և խոստացել գեղեցիկ մարտ ցուցադրել:

Մայք Կայլը վերջին մենամարտն անցկացրել է մայիսին, երբ մենամարտել է կազմակերպության նախկին չեմպիոն Ռաֆայել Կավալկանտեի հետ:

Իսկ Մուսասին վերջերս UFC-ում մենամարտելու ցանկություն է հայտնել և ցանկություն հայտնել հանդիպելու Մաուրիսիո Խուայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---