Innovative Greenhouse-ի մասնագետները նորարարական լուծումներ են առաջարկել ՀՀ գյուղատնտեսության համար23 նոյեմբերի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Innovative Greenhouse կազմակերպությունը, որը նորարարական ծրագրեր է առաջարկել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, շահել է Smart Solution of Smart Countries մրցույթում և հնարավորություն ստացել մասնակցել DigiteTec Business Forum 2012 միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդել է կազմակերպության տնօրեն Գոռ Ռուստամյանը, երիտասարդ մասնագետների նախաձեռնող խումբն առաջին անգամ առաջարկել է օգտագործել էներգիան, որը ստացվում է գազալցակայանների աշխատանքի արդյունքում լրացուցիչ էներգիա ստանալու համար: Մասնավորապես, խոսքը գնում է ջերմոցային տնտեսության մեջ էներգիան կիրառելու մասին: Հաշվարկները կատարվել են 1000 քմ վրա, որի արդյունքում պարզ է դարձել, որ ջերմոցային տնտեսությունը կարող է տնտեսել ծախսվող էներգիայի մինչև 50-60 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջարկված նորարարական տեխնոլոգիաները թույլ կտան գազալցակայանների կողմից վերամշակվող էներգիան հասցնել ջերմոցներ, որոնք գտնվում են 100 մետր տարածության վրա: Ռուստամյանը նաև հավելել է, որ կազմակերպությունը մտադիր է արտոնագրել իր հայտնագործությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |