Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մենահամերգ կունենա Երևանում23 նոյեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համեգասրահում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար, Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանի մենահամերգը: Ինչպես հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, ելույթը տեղի կունենա «ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում: Թավջութակահարին կնվագակցի նրա մայրը` դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը: Երեկոն կնվիրվի հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Էդուարդ Հայրապետյանի և Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունները: Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կրում է «ՉուխաջյանՖեստ» անունը: Այն նվիրվսծ է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի մինչև դեկտեմբերի 19-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |