Հոգեբան. Եթե հայ աղջիկն ասի, որ բանակում չծառայած տղայի չի սիրի, շատ խնդիրներ կլուծվեն![]() 23 նոյեմբերի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Բուժհաստատություններում զինակոչիկների բուժզննումը անվճար է, բուժումը ևս զինակոչիկը ստանում է պետպատվերով: Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեցին պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներ Մարգարիտա Խաչատրյանը և Խաչատուր Գասպարյանը: «Եթե բուժհաստատություններում պահանջեն վճարել, զինակոչիկը և նրա ծնողները կարող են զանգահարել 52 34 82 հեռախոսահամարով: Հասարակական խորհրդին վերջին 10 օրվա ընթացքում դիմել է 75 քաղաքացի: Դիմումները հիմնականում նորակոչիկների վերաբերյալ են, միայն մի քանի դեպք կա նախկին զորակոչերից: 68 դիմում արդեն քննության է առնվել: Հասարակական խորհուրդ ներկայացված դիմումների 30%-ի դեպքում բացատրական աշխատանքներ են տարվում, իրականացվում լրացուցիչ ստուգումներ, և դիմող ծնողներն ու նորակոչիկը ընդունում են, որ ծառայությունից ազատվելու անհրաժեշտություն չկա»,- ասաց խորհրդի անդամ Խաչատուր Գասպարյանը: «Դիմումների մեծ մասը պայմանավորված է 378 հոդվածի փոփոխությամբ: Հիմնականում մաշկային հիվանդություններ ունեցող զինակոչիկներն են բողոքում, թե մի քանի անգամ տարկետում են ստացել, իսկ հիմա զորակոչվում են»,- ասաց խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը: Խորհրդի անդամները հատկապես վրդովված էին, որ առաջին անգամ խորհրդին դիմում ներկայացրած զորակոչիկին 6 ամիս տարկետում են տալիս բուժվելու համար, բայց 6 ամիս անց նույն զորակոչիկը գալիս է ոչինչ չարած: «Գուցե ծառայությունից խուսափելու համար է արվում: Առողջությամբ զբաղվելու մշակույթ չկա: Եթե այդ ընթացքում ոչ մի բժշկի չեն դիմել, նշանակում է հիվանդությունը չի խանգարում, և կարող է ծառայել: Միայն զարմանում եմ, թե ինչպես կարող է ծնողն իմանալ, որ տղային վիրահատություն է անհրաժեշտ և ոչինչ չանել: Եթե հայ աղջիկն ասի, որ բանակում չծառայած տղային չի սիրի, շատ խնդիրներ կլուծվեն»,- ասաց հասարակական խորհրդի անդամ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |