Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան![]() 23 նոյեմբերի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին, նա իր և պատվիրակության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարևորեց և արդյունավետ գնահատեց իր պաշտոնական այցը Հայաստան և նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատվիենկոն կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում և վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է և ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցության և միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը և ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում և մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարևորվեց ՀՀ ԱԺ ևՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան: Հաանդիման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |