ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՑՈՒՅՑԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԴԵՄ20 մայիսի 2005 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Դեթրոյթում ապրող ավելի քան 500 հայեր մայիսի 15-ին կազմակերպել էին ցույց, որի նպատակն էր արգելել Թուրքական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչներին այցելել Հոլոկոստի զոհերի հիշատակի կենտրոն, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Միչիգանի Թուրքական մշակութային ասոցիացիան Ամերիկայի թուրքական ասոցիցիայի մի մասն է կազմում, որը ԱՄՆ քաղաքական շրջանակներում աշխատանք է տանում ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած ցույցին միացել են շրջանի 12 հայկական կազմակերպություններ, որոնց անդամները բարձրացրել են ամերիկյան եւ հայկական դրոշներն ու բարձրաձայն հիշեցրել Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի հայտնի արտահայտությունը: Ցույցի մասնակից Ներսես Կետիկյանը նշել է, որ հավաքի թիրախը թուրքական պատվիրակությունն է, այլ ոչ Հոլոկոստի զոհերի հիշատակի կենտրոնը, որի աշխատակիցներին նա հայտարարել է. «Մենք հարգում ենք ձեր եւ այլ ողջակիզումների պատմությունը, եւ ուր էլ որ թուրքական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչները լինեն, մենք նրանց պիտի փոխանցենք, որ պայքարելու ենք Ցեղասպանության ուրացման եւ պատմության խեղաթյուրման դեմ ու պիտի աշխատենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |