Հրանուշ Հակոբյան. Սփյուռքի նախարարությունը փորձում է թեթևացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը

Հրանուշ Հակոբյան. Սփյուռքի նախարարությունը փորձում է թեթևացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Վերջինս կարճ ժամանակահատվածով է գտնվում Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում, ինչպես նաև Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների հիմնախնդիրները: Նախարար Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունը, համագործակցելով ՀՀ կառավարության գերատեսչությունների, համահայկական կառույցների հետ` փորձում է թեթևացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը:

Գլխավոր հյուպատոսը հետաքրքրվեց Հայաստանում սիրիական ուսումնական ծրագրով գործող դպրոցի աշխատանքով և փոխանցեց սիրիահայ համայնքի գոհունակությունը դպրոցի կազմակերպման կապակցությամբ: Քննարկվեց Սիրիայում ՀՀ քաղաքացիներին անձնագրերը հանձնելիս պետական տուրքից ազատվելու մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---