Անդրես Բրեյվիկի բանտարկության պայմանները բարելավվել են. փոխնորդ հագուստ, գրքեր, երաժշտություն

Անդրես Բրեյվիկի բանտարկության պայմանները բարելավվել են. փոխնորդ հագուստ, գրքեր, երաժշտություն

PanARMENIAN.Net - Իլա բանտի ղեկավարությունը, որտեղ իր 21-ամյա պատիժն է կրում Անդերս Բրեյվիկը, զիջումների է գնացել ահաբեկչին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա բողոքով դիմել է երկրի ուղղիչ հաստատությունների վարչություն:

Նորվեգացի «թիվ 1 բանտարկյալի» բոլոր կշտամբանքների ցուցակը զբաղեցրել է 27 էջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մարդասպանը, որը խլել էր 77 մարդու կյանք, բողոքել էր սառը սուրճից, կարագի պակասից, խոնավեցնող կրեմի բացակայությունից, ցրտից և շփման պակասից: Բրեյվիկի փաստաբան Տորդ Յորդետի խոսքով, ներկա պահին նրա բանտարկության պայմանները բարելավվել են: Մասնավորապես, հանվել են մի շարք սահմաանփակումներ, որոնց նպատակն է կանխել բանտարկյալների շարքում ինքնասպանության փորձերը:

Բրեյվիկն այժմ բանտախցում ունի փոխնորդ հագուստ, գրադարակ, շուտով նրան կտրամադրեն աուդիոփլեերի օգնությամբ երաժշտություն լսելու հնարավորություն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---