Եգիպտոսում նախագահի հակառակորդները ամբողջ երկրի տարածքում գրոհել են «Մահմեդական-եղբայրների» գրասենյակների վրա

Եգիպտոսում նախագահի հակառակորդները ամբողջ երկրի տարածքում գրոհել են «Մահմեդական-եղբայրների» գրասենյակների վրա

PanARMENIAN.Net - Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները ամբողջ երկրի տարածքում գրոհել են «Մահմեդական-եղբայրների» գրասենյակների վրա, հաղորդում է Ռոսբալտը:

Հազարավոր ցուցարարներ անկարգություններ են կազմակերպել և այրել Սուեզում, Իսմաիլում, Պորտ Սաիդում, Ասյուտեում և Ալեքսանդրիայում իսլամիստների գրասենյակները:

Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են «եղբայրների» քաղաքական թևի` Ազատության և արդարության կուսակցության շտաբ` իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: Նրանց գործողությունների արդյունքում շենքում հրդեհ է սկսվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---