Սերգո Կարապետյան.Պետք է ազատականացնել սերմերի շուկան23 նոյեմբերի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձևաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը թեև նախկինում արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար, սակայն դրա վերաբերյալ առկա են մի շարք մտահոգություններ: Հենց այդ մտահոգությունները լսելու և դրանց վերացման ուղիները գտնելու նպատակով էր հանձնաժողովը հրավիրել պատգամավորների, նախարարության, մարզպետարանների ու գյուղական համայնքների, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ՝ պետք է ազատականացնել սերմերի շուկան, ինչն էլ արտացոլված է կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ: 2005 թ. ընդունված «Սերմերի մասին» օրենքն այս ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել, սակայն նաև չեն պահպանվել օրենքի որոշ դրույթներ,և հանրապետություն է ներմուծվել նաև չգրանցված սերմ՝ տարբեր ճանապարհներով: Բյուրոկրատական քաշքշուկից ազատվելու, նոր տեսակի սերմն առանց երկարատև փորձարկումների ենթարկելու համար գործադիրն առաջարկում է փորձարկումները կատարել կամավորության սկզբունքով: Գործող օրենքի համաձայն՝ սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է անցած լինի տնտեսական օգտակարության փորձարկումներևգրանցված լինի: Տեսակետներ հնչեցին նաև դիվերսիֆիկացված մոտեցումներ ունենալու անհրաժեշտության մասին. արտոնություններ տալ ներկրվող փոքր քանակի սերմերի համար, սակայն մեծածավալ ներկրումը կատարել բացառապես փորձարկման արդյուքնում: Կարծիք եղավ նաև ներկրումն ազատականացնելու, միաժամանակ որակի նկատմամբ սահմանին խիստ վերահսկողություն սահմանելուևպետական վերահսկողությունն ավելացնելու մասին: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար որոշ մասնագետներ էլ անհարժեշտ քայլ համարեցին սերմերի շուկայի ազատականացումը: Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դիմել են թե կառավարությանը, թե մարզպետարաններին՝ սերմերի ներմուծմանևմիջին բերքատվության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Մարտուն Գրիգորյանը հույս հայտնեց, որ լիագումար նիստում քննարկումները կլինեն նույնքան շահագրգիռ, որքան լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |