Պրեմիերա Վանաձորի դրամատիկական թատրոնում` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին

Պրեմիերա Վանաձորի դրամատիկական թատրոնում` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին

PanARMENIAN.Net - Պետական աջակցությամբ Վանաձորում նոյեմբերի 23-ին կկայանա Ա. Պետրոսյանի «Աբգար դպիր Թոխատեցի» վեպի բեմականացման առաջնախաղը: Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրված ներկայացումը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին: Բեմադրության ռեժիսորն է ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Շահվերդյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Աբգար դպիր Թոխատեցի» ներկայացումը 16-րդ դարի տպագրիչ Թոխատեցու, այդ ժամանակաշրջանի քաղաքական անցուդարձի և հայոց կյանքի վրա տպագրության ազդեցության մասին է: Գրատպությունը դիտվում է իբրև ազգապահպան եզակի միջոց աշխարհաքաղաքական խառը և անբարենպաստ իրադարձությունների շրջապտույտում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---