ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏ Է, ԹԵԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ21 մայիսի 2005 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը գոյություն ունեցող փաստ է: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի անկախությունը նույնպես փաստ է, թեեւ հարաբերական, քանի որ այն չի ճանաչվել միջազգային մակարդակով: «Սակայն ինչ վերաբերվում է ինքնորոշմանը, ապա այն չի կարող լինել ճանաչված կամ չճանաչված, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ բնակչության անբաժան իրավունքն է, ինչպես եւ ցանակացած այլ ժողովրդի»,-ընդգծել է Զատուլինը: Մեկնաբանելով հարցն այն մասին, թե իրոք ինքը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը կարելի է դասել այն պետությունների շարքին, որոնք ցուցադրում են ժողովրդավարության շատ բարձր չափանիշներ եւ ընտրությունների թափանցիկություն, պատգամավորը պատասխանել է.«անկասկած»: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումից ի վեր այնտեղ գոյություն ունեն իշխանության ընտրության եւ իշխանափոխության ժողովրդավարական նորմեր: Նա հիշեցրել է, որ հունիսին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: «Դա առաջին ընտրությունները չեն, այնտեղ արդեն մի քանի անգամ են կայացել խորհրդարանի եւ նախագահի ընտրություններ»,-նշել է նա: «Ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ ընտրական գործընթացը կեղծ է, Լեռնային Ղարաբաղում ընտրական գործընթացը փաստ է»,-ընդգծել է Զատուլինը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |