ՇԱՆՍ ՉԿԱ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ21 մայիսի 2005 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր ոչ մի իրական շանս չկա, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մի գեղեցիկ օր կրկին դառնալ Ադրբեջանի անբաժան մասը: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, ինքնավարության հարցը վաղուց արդեն «կորցրել է իր արդիականությունը»: «Եկեք իրատեսորեն նայենք իրերին` 11 տարի է չեն տարվում մարտական գործողություններ, եւ 15 տարի է, ինչ Ադրբեջանը իրականում չի վերահսկում իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ կարծել, որ այդ ընթացքում հասակ առած մարդիկ կհամաձայնվեն որեւէ ինքնավարության Ադրբեջանի կազմում, միամիտ եւ անիրատեսական կլիներ»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, նա պատրաստ է քննարկել ամեն ինչ, սակայն անմիտ եւ անիրատեսական գաղափարները մտադիր չէ քննարկել: Ինչպես նշել է Զատուլինը, կարելի է ենթադրել, որ մարտական գործողությունների վերսկսման դեպքում կհաղթի Ադրբեջանը, սակայն անձամբ ես չէի ցանկանա խնդրի նման լուծում: «Առաջին հերթին, այն ակնհայտ չէ Ադրբեջանի համար, երկրորդը` դա նշանակում է հրադադարի ռեժիմի վերացում եւ մարտական գործողությունների վերսկսում այդտեղից բխող բոլոր հետեւանքներով»,-ընդգծել է նա: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ գնում է այն ստատուս-կվոյի աստիճանական ճանաչումը եւ ձեւակերպումը, որն առկա է եւ գոյություն ունեն տարբեր փոխզիջումների հնարավորություններ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դրանցից ոչ մեկը իրականում չի ենթադրում այն բանի իրական հնարավորությունը, որ Լեռնային Ղարաբաղը կարող է վերադառնալ Ադրբեջանի իրավասության դաշտ: «Պետք է ասեմ, որ շատ հարցերում Լեռնային Ղարաբաղը իսկապես ունի սեփական կարծիք եւ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու սեփական հնարավորություն»,նշել է նա: Ինչպես հայտարարել է Զատուլինը, պարզ չէ, թե ով ում վրա ավելի շատ է ազդում` Հայաստանը Լեռնային Ղարաբաղի վրա, թե հակառակը: «Եթե Հայաստանը իր կամքը պարտադրեր Լեռնային Ղարաբաղին, ապա Ռոբերտ Քոչարյանը չէր լինի Հայաստանի նախագահ եւ ժամանակին չէր գա իշխանության»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Զատուլինը, եթե Լեռնային Ղարաբաղը հասնի ճանաչված անկախության, դեռեւս երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը կգոյատեւի որպես առանձին պետական գոյացություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |