Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես` Բրիտանական գրադարանում

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է Բրիտանական գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին և հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Բրիտանական գրադարանում առկա հայ մատենագիր և տպագիր գրքերի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2013թ. հունվարը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կհանդիպի Բրիտանական գրադարանի տնօրինության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության թեմի առաջնորդի և բրիտանահայ համայնքի հետ, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---