Գերմանիայի խորհրդարանը հաստատել է 2013թ բյուջեի նախագիծը![]() 23 նոյեմբերի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանը նոյեմբերի 23-ին հաստատել է 2013թ դաշնային բյուջեի նախագիծը: Նախագծին կողմ են եղել բունդեստագի 312 պատգամավորներ, դեմ` 258: Խորհրդարանականներից ոչ ոք ձեռնպահ չի մնացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Օրինագծով նախատեսվում է, որ պետության ծախսերը հաջորդ տարի կկազմեն 302 մլրդ եվրո, որոնցից 17.1 մլրդ եվրոն կֆինանսավորվեն նոր վարկերի հաշվին: Այսպիսով, պետական պարտքը մոտ 11 մլրդ եվրոյով պակաս կլինի, քան ընթացիկ տարում: «Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչի կհասնենք հաջորդ ամիս, ինչպես և ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե էլ ինչ կարող է պատահել Եվրոպայում»,-ասել է ԳՖՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Այնուամենայնիվ, նա գոհունակություն է հայտնել պետբյուջեի նման կուրսի կոնսոլիդացիայից, որը վարում է Գերմանիայի ներկայիս կառավարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |