ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԿՈՂՄԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ21 մայիսի 2005 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կընդունի ղարաբաղյան խնդրի շուրջ կողմերի ցանկացած պայմանավորվածություն եւ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է նարնում, որ կողմերը պետք է իրենք համաձայնության գան: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, եթե դա լինի կամավոր պայմանավորվածություն Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու վերաբերյալ, ապա Ռուսաստանը կճանաչի այն.«Եթե Լեռնային Ղարաբաղը մի օր որոշի, որ համաձայն է ինքնավարության Ադրբեջանի կազմում, թեեւ ես անձամբ դրան չեմ հավատում, ապա մենք կընդունենք նաեւ այդ որոշումը»,-նշել է նա եւ ընդգծել, որ կողմերի ցանկացած որոշում իրենց որոշումն է: «Այսօր Ռուսաստանը միանշանակ դեմ է մարտական գործողությունների վերսկսմանը: Անկասկած, այսօրվա իրավիճակում դա որոշակի երաշխիք է նաեւ Հայաստանի, եթե կուզեք, նաեւ Ադրբեջանի համար` այն, որ մենք ողջունում ենք բանակցային գործընթացը, սակայն ոչ մարտական գործողությունների վերսկսումը ոչ այս, ոչ էլ այն կողմից»,-նշել է նա: Նրա խոսքերով, հայկական կողմի պլանների մեջ չի մտնում ռազմական գործողությունների վերսկսումը, եւ եթե նման պլաններ չունի նաեւ ադրբեջանական կողմը, ապա էլ հարկ չկա խոսելու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |