Բակո Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում

Բակո Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարևոր է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---