«Ժողովուրդ». Եվս մեկ սկանդալ Վարդան Ղուկասյանի ընտանիքի շուրջ![]() 24 նոյեմբերի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» րաթերթը գրում է. «Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը: Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որի համար կալանավորվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ն օրերս եղավ Գյումրիում` հետաքրքրվելու, թե ինչու մի քանի ամիս տևած նախաքննությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ: Երկու գյումրեցիներ մեզ վախվխելով պատմեցին, որ մոտ 2-3 տարի առաջ Վ. Ղուկասյանի եղբոր դուստրը լոգարանում խեղդվել է, սակայն ողջ Գյումրին խոսում է, որ նա ինքնասպանություն է գործել: Ու պատճառն այն է, որ Անին սիրել է մի տղայի, որը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել, և աղջկա եղբայրները, այդ թվում՝ Սպարտակը, դեմ են եղել այդ սիրուն: Ավելին, սիրած տղային դաժանաբար ծեծել են, որից հետո երիտասարդը հաշմանդամ է դարձել: Թե որքանով է իրական սա, դժվար է ասել, բայց որ Ղուկասյանների շուրջ հաճախ են նման պատմություններ են հյուսվում, փաստ է»,-եզրափակում է թերթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |