Եգիպտոսի նախագահի խորհրդականներն որպես բողոքի նշան հրաժարական են տալիս![]() 24 նոյեմբերի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի խորհրդականները մեկը մյուսի ետևից հրաժարական են տալիս որպես բողոքի նշան Սահմանադրական հռչակագրի դեմ: Իր պաշտոնը որոշել է թողնել հրապարակախոս Սակինա Ֆուադը և Մուրսիի օգնական, քրիստոնյա գործիչ Սամիր Մարկուսը: Մուրսիի խորհրդականները խոստանում են հրապարակել իրենց միասնական դիրքորոշումը վերջին հրամանագրերի վերաբերյալ: Դժգոհություն է առաջացրել Մուրսիի հրամանագիրը, որով նրա որոշումները չեն կարող վիճարկվել մինչև չընտրվի նոր խորհրդարան: Նախագահի օգնականները բացատրել են այդ քայլը՝ անցումը նոր քաղաքական մոդելին արագացնելու անհրաժեշտությամբ, հայտնում է Ռոսբալտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |