Մուհամեդ Մուրսիի ընդդիմադիրները նստացույց են սկսել Կահիրեում

Մուհամեդ Մուրսիի ընդդիմադիրները նստացույց են սկսել Կահիրեում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ընդդիմադիրները մեկ շաբաթ տևողությամբ նստացույց են սկսել Կահիրեի գլխավոր հրապարակում:

Ինչպես հայտնել են ակցիայի կազմակերպիչները, ընդհանուր առմամբ ակցիային կմասնակցեն 26 շարժումների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանց հիմնական նպատակն է չեղյալ հայտարարել հրամանագրերը նախագահի լիազորությունների ընդլայնման մասին:

Մինչ այդ Եգիպտոսի քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ անցան Մուրսիի որոշումների դեմ: Ցույցերն արդյունքում ավարտվեցին բախումներով իրավապահ ուժերի հետ, հաղորդվում է 18 վիրավորների մասին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---