Սիրիայի քրդերը մարտնչում են ծայրահեղականների խմբավորումների հետ Էլ Հասիկա գավառում

Սիրիայի քրդերը մարտնչում են ծայրահեղականների խմբավորումների հետ Էլ Հասիկա գավառում

PanARMENIAN.Net - Սիրիայի քրդերը համատեղ ուժեր են ստեղծում Էլ Հասիկա գավառում զինյալ ծայրահեղականներին դիմակայելու համար, հայտնում է լրատվական «Նահարնեթ» գործակալությունը: Ըստ նրա, Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլեում Մասուդ Բարզանիի հովանու ներքո ընդհանուր հրամանատարություն է կազմավորվում, որը կղեկավարի քրդական քաղաքների ու բնակավայրերի պաշտպանությունը:

Թուրքիայից թափանցած խմբավորումները կոշտ դիմադրության են հանդիպել Ռաս էլ Այն քաղաքում, որտեղ փորձում էին սեփական կարգերը հաստատել:

Ռաս էլ Այնում ընթացող մարտերը ցանկացած պահի կարող են բռնկվել նաև հյուսիս-արևելքում, Էլ Ջազիրա ընդհանուր անվանումով տարածաշրջանում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---