Պակիստանում արգելափակել են բջջային կապը կանխելու համար ծայրահեղական սունիների հարձակումները շիաների վրա

Պակիստանում արգելափակել են բջջային կապը կանխելու համար ծայրահեղական սունիների հարձակումները շիաների վրա

PanARMENIAN.Net - Պակիստանի խոշոր քաղաքներում օպերատորները ժամանակավորապես արգելափակել են բջջային կապը, կանխելու համար ծայրահեղական սունիների հարձակումները շիաների վրա, որոնք նշում են Նոր տարին:

Բջջային կապը ժամանակավորապես անջատված է Կարաչիում, Կվետտայում, ինչպես նաև Իսլամաբադի որոշ թաղամասերում: Որոշումը իրավապահները բացատրում են նրանով, որ պայթուցիկ սարքերի 90 տոկոսը գործ է դրվում բջջային կապի միջոցով:

Շիաները զանգվածային հանդիսություններ են կազմակերպում Մուհարրամի ժամանակ, որը մահմեդական օրացույցի առաջին ամիսն է: 2012-ին այն սկսվում է նոյեմբերի 15-ին և ավարտվում է դեկտեմբերի 13-ին, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---