Մեխիկոյում մտադիր են տեղափոխել Հեյդար Ալիևի հուշարձանը

Մեխիկոյում մտադիր են տեղափոխել Հեյդար Ալիևի հուշարձանը

PanARMENIAN.Net - Փորձագետների հանձնաժողովը կոչ է արել Մեխիկոյի իշխանություններին տեղափոխել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը քաղաքի գլխավոր պողոտային հարող զբոսայգուց:

Ալիևի բրոնզե հուշարձանը տեղադրվել էր Ադրբեջանի դեսպանատն կողմից: Քննադատները նշում են, որ Հեյդար Ալիևը, տասը տարի գլխավորելով երկիրը, ճնշել է ընդդիմությանը:

Մեխիկոյի փորձագետների հանձնաժողովը եզրակացրել է, որ Ալիևի արձանը աններդաշնակ է Մահատմա Գանդիի ու Ավրաամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձաններին:

Ալիևի հուշարձանի մասին բանավեճերը չէին դադարում տեղադրման իսկ օրից, սակայն քաղաքապետարանը դեռ չի արտահայտել իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:

Ուրբաթ օրը Ադրբեջանը սպառնացել է դադարեցնել 4 մլրդ դոլարի ներդրումային նախագծերի իրականացումը Մեքսիկայում, եթե հուշարձանը տեղափոխվի, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---