Պակիստանում պայթյուն է որոտացել շիաների մզկիթի մոտ

Պակիստանում պայթյուն է որոտացել շիաների մզկիթի մոտ

PanARMENIAN.Net - Պակիստանի արևմուտքում գտնվող Դերա Իսմաիլ Խան քաղաքում պայթյուն է որոտացել շիաների մզկիթի մոտ: Առնվազն 5 մարդ է մահացել և ևս 17 վիրավորվել են:

Ռումբը պահված էր աղբակույտի մեջ: Այն պայթել է, երբ մոտով անցում էր շիաների մի խումբ:

Պայթյունի արդյունքում առնվազն 4 երեխա է տուժել, հայտնում են ինտերնետ լրատվամիջոցները:

Նոյեմբերի 22-ին պայթյուն տեղի ունեցավ Ռավալպինդի քաղաքում՝ խլելով 22 մարդու կյանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---